Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 01.06.2016

Հունիսի 20-ին աշխատանքային այցով դեսպանատան մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ Լոռու մարզում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նրան ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

Հանդիսություն՝ նվիրված Հանրապետության տոնին և Ղարաքիլիսայի հերոսամարտի 98-րդ տարեդարձին

Հանդիսություն՝ նվիրված Հանրապետության տոնին և Ղարաքիլիսայի հերոսամարտի 98-րդ տարեդարձին 30.05.2016

Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 98-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում՝ «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ:

Լոռու մարզի դպրոցներում ղողանջեց «վերջին զանգը»

Լոռու մարզի դպրոցներում ղողանջեց «վերջին զանգը» 27.05.2016

Մայիսի 27-ին «վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ամենուր անցկացվեցին հանդիսավոր արարողություններ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ:

Հերթական հանդիպումը ոստիկանության աշխատակիցների հետ

Հերթական հանդիպումը ոստիկանության աշխատակիցների հետ 26.05.2016

Համայնքներում առկա խնդիրների քննարկման, դրանց լուծում տալու, ինչպես նաև ոստիկանություն-համայնք փոխհամագործակցությունը ամրապնդելու նպատակով Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Լոռու մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների ղեկավարների հետ:

Մարզի պատվիրակությունը «Ուսանողական գարուն» փառատոնից վերադարձավ վառ տպավորություններով

Մարզի պատվիրակությունը «Ուսանողական գարուն» փառատոնից վերադարձավ վառ տպավորություններով 26.05.2016

Լոռու մարզպետարանի գործընկեր և բարեկամ Ֆրանսիայի հանրապետության Պրովանս Ալպ կոտ դ՛Ազյուր ռեգիոնալ խորհրդի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Ուսանողական գարուն» փառատոնը, որին, բացի Միջերկրական ծովափնյա երկրներից, որպես բարեկամ մարզ, մասնակցում է նաև Լոռու մարզի պատվիրակությունը: Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի առաջարկությամբ յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցելու են մեկնում պատվիրակություններ մարզի տարբեր տարածաշրջաններից: Այս տարի եռօրյա այցով Ֆրանսիա մեկնեց պատվիրակություն Սպիտակ քաղաքից, որի կազմում էին դպրոցականներ Սպիտակի թիվ 2 և 6 դպրոցներից՝ ֆրանսերենի ուսուցչուհի Քրիստինե Ափիցարյանի ուղեկցությամբ:

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 26.05.2016

Մայիսի 26-ին Վանաձորի «Օրրան» կենտրոնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22