Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին 25.05.2018
Մայիսի 24-ին, 25-ին և 26-ին դպրոցական «վերջին զանգը» կհնչի նաև Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում, քոլեջներում, վարժարանններում: Ամենուր կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ, կհնչեն շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ կտան աշակերտական նստարանին:

Քաղաքացիների ընդունելություն 25.05.2018
Մայիսի 24-ին Լոռու մարզպետարանում մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 2 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններից:

Գործակարգավարական խորհրդակցություն 25.05.2018
Մայիսի 25-ին հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

1. Մայիսի 27-ին ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Միջոցառման վայրը – ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի ժամը՝ 10:30 – Հյուրերը և մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչնիները ժամանում են Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արք. Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվում է Հանրապետական մաղթանք:

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ 25.05.2018
Այսօր ուսումնական տարվա «վերջին զանգը» հնչեց նաև Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Նրանց բարի երթ ու բազում հաջողություններ հետագա ուսումնառության մեջ ու կյանքում մաղթեցին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մինաս Սայադյանը:
Օրեր առաջ անցկացված Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների ամփոփման արդյունքում մրցույթների անցկացման մարզային հանձնաժողովները «Տարվա լավագույն տնօրեն» են ճանաչել Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանին, «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգեն Քոչարյանին և «Տարվա լավագույն դաստիարակ»՝ Վանաձորի թիվ 2 ՆՈՒՀ-ի դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանին: Նրանք առաջիկայում կմասնակցեն մրցույթների հանրապետական փուլին: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաջողություններ: