Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.11.2018

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: 
Մարզպետ Ա. Ղուկասյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իր ունեցած հանդիպումների և աշխատանքային քննարկումների մասին: Ըստ համակարգման ոլորտների, նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքներին անդրադարձան մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: Վ. Խաչատրյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացված Լոռու մարզային դրամահավաք մարաթոնին՝ նշելով, որ ըստ նախնական տվյալների հավաքագրվել է շուրջ 11 մլն դրամ, որն աճելու միտում ունի:

-Նախորդ տարվա համեմատությամբ պասսիվություն չի նկատվել,-ասաց Վ. Խաչատրյանը:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ոլորտների, խոսեցին կատարված աշխատանքների, խնդիրների և դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանը: Նրա ներկայացմամբ՝
 նոյեմբերի 16-ի դրությամբ սեփական եկոմւտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 82,3, հողի հարկինը՝ 76,4 և գույքահարկինը՝ 78,1 տոկոս:

Քննարկում ծավալվեց հատկապես պարտուսից դուրս մնացած երեխաների թվի նվազեցման ուղղությամբ ծավալված աշխատանքների, դպրոցական խորհուրդների կազմերում տարվող փոփոխությունների, ներդրումային և սուբվենցիոն մի շարք ծրագրերով տարվող աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել զբոսաշրջային ներդումային ծրագրեր իրականացնել Լոռու մարզի համայնքներում՝ մարզպետը զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց ակտիվորեն աշխատել համայնքների հետ:

Ներկայացվեցին այլ ընթացիկ աշխատանքներ ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36