Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն 12.07.2018
Այսօր քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ է նշանակվել Արթուր Վարդանյանը 11.07.2018
ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը 2018թ. հուլիսի 10-ին այցելեց աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2018թ. հունիսի 29-ի թիվ 157 հրամանով զբաղեցնում է Արթուր Վարդանյանը:

Խորհրդակցություն Տաշիրի տարածշրջանի համայնքների ղեկավարների հետ 11.07.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Տաշիրի տարածաշրջանի երեք խոշորացված՝ Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ:
Աշխատանքային քննարկումներ Տաշիրի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 11.07.2018
Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Տաշիրի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Կայացավ ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը 09.07.2018
Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող Հայաստանում ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը: Նրանք Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ միասին մարզեպետարանում կարճ խորհրդակցություն անցկացրեցին փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի, Անդրեյ Ղուկասյանի, Սերգեյ Սարուխանյանի և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ՝ ոլորտներում առկա խնդիրները քննարկելու նպատակով: