Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ծանոթացավ Լոռու մարզի փրկարարական վարչութայն գործունեությանը

22.01.2019

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճանաչողական այցով եղավ Լոռու մարզի փրկարարական վարչությունում: Վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց տարածքում, ծանոթացավ պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, աշխատակազմի գործունեությանը:
911 ծառայության անխափան գործելը ստուգելու նպատակով մարզպետն անգամ հեռախոսազանգ կատարեց:
Շրջայցն ավարտելուց հետո Ա. Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց փրկարարական վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վերջիններս մարզի ղեկավարին ներկայացրին մի շարք խնդիրներ՝ հիմնականում տեխնիկական միջոցների, հրշեջ մեքենաների մաշվածության և սակավության, տնակային պայմաններում գործելու, աշխատավարձերի ցածր լինելու հետ կապված և այլն:
Մարզպետն, անդրադառալով բարձրացված խնդիրներին, համաձայնեց այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր օր իրենց կյանքը վտանգող փրկարարները բավականին ցածր վարձատրության են արժանանում: Նա հույս հայտնեց, որ արծարծված բոլոր խնդիրները, շնորհիվ ներկայիս իշխանությունների հետևողական քայլերի, կարճ ժամանակում լուծում կստանան:
Վարչության պետի ուղեկցությամբ մարզի ղեկավարը եղավ նաև թիվ 1 և թիվ 2 հրշեջ կայաննում՝ ծանոթանալով պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24