Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար

25.01.2019

Հունվարի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կատարելագործմանը և խնդիրների իրականացմանը, վարչությունում և ենթակա հրշեջ փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների մշտական պատրաստության ապահովմանն ու անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը:
-Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների և վարչության աշխատանքային պլաններով նա¬խա¬¬¬տեսված միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականներն իրականացվել են ամբողջությամբ,-իր զեկույցի մեջ մասնավորապես նշեց Կ. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, 2018թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում հաշվառված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը՝ 2017թ. համեմատությամբ հետևյալն է եղել. 2018թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում հաշվառվել է` 1258 արտակարգ դեպք-պատահար (2017թ.` 969), որոնց հետևանքով զոհվել է 35 (2017թ.՝ 45), տուժել՝ 1106 (2017թ.՝ 680) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 135 մլն 20 հազ 364 դրամ (2017թ.՝ 177 մլն 470 հազ 219 դրամ): 2018թ. ընթացքում՝ 2017թ. համեմատությամբ, հաշվառված դեպքերն ավելացել են 289-ով (22.9%-ով), զոհերի թիվը նվազել է 10-ով (28.6%-ով), իսկ տուժածներինը՝ ավելացել 426-ով (38.5%-ով): Նյութական վնասը նվազել է 42 մլն 449 հազ 855 դրամով (23.9%-ով):
Գրանցված տեխնածին բնույթի դեպքերից 234-ը կամ ընդհանուր դեպքերի 52,2%-ը հրդեհի դեպքերն են (2017թ.՝ 443): Հրդեհների թիվը մարզում նվազել է 209-ով (89.3%-ով): Հրդեհների հետևանքով զոհվել է 6 (2017թ.` 1), վիրավորվել` 10 (2017թ.` 5) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 160 մլն 55 հազար 220 դրամ (2017թ.՝ 160 մլն 55 հազար 220 դրամ): Պատճառված նյութական վնասը նվազել է 102 մլն 422 հազ 992 դրամով (177,7 %-ով):
Հրդեհների զգալի մասը՝ 105-ը (44.9%-ը), առաջացել են անտառային և այլ բուսածածկ տարածքներում (2017թ.՝ 270): Բնակելի շինություններում առաջացել է 42 հրդեհ (2017թ.` 43) կամ 17,9%-ը: Անասնակերերի (խոտի դեզ) հրդեհների դեպքերի քանակը կազմել է 22 կամ 9,4 % (2017թ.` 22 ) Տրանսպորտային միջոցներում առաջացել է 13 հրդեհ (2017թ.` 21) կամ 5,5 %, աղբատարներում առաջացել է 9 հրդեհ (2017թ. 20) կամ 3.9%, մնացած 43-ը կամ 18,4%-ը այլ օբյեկտներում (2017թ.` 67):
Վարչության պետը ներկայացրեց իրականացված, գործառույթներից բխող այլ աշխատանքներ ևս, ինչպես նաև 2019թ. ծրագրված միջոցառումները:
Կատարված աշխատանքների և հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներն արտահայտեցին մարզի ղեկավարը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալը՝ Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատելով՝ լավ:
Մարզպետ Ա. Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար: Նա անդրադարձավ նաև որոշ թերացումների՝ հույս հայտնելով, որ դրանք աստիճանաբար կշտկվեն: Մարզի ղեկավարը նաև մի քանի հարց ուղղեց Կ. Հովհաննիսյանին՝ պլանային քարաթափուների, սողանքների հետ կապված՝ կարևորելով նմանատիպ դեպքերի կանխարգելումը: Իր խոսքն ուղղելով համայքների ղեկավարներին՝ Ա. Ղուկասյանն առաջարկեց յուրաքանչյուր տարի գոնե մեկ շչակ ձեռքբերել և կարգավորել հիդրանտների խնդիրը:
Վարչության գործուներությունը ողջունեց նաև Հ. Եմիշյանը՝ նշելով, որ այն հանրապետությունում լավագույններից է: Նա իր խոսքում հատկապես կարևորեց համայնքների հետ համագործակցությունը, համայնքներում կամավորական խմբերի գործունեությունը, ինչը կնպաստի երկուստեք առավել արդյունավետ աշխատանքին՝ ի շահ բնակչության:
Ավանդույթի համաձայն եղան նաև պարգևատրումներ:
Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների 2018թ. արդյունքների ամփոփման կապակցությամբ՝ 2018թ. ծառայության ընթացքում մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Լոռու մարզպետի պատվոգրերով խրախուսվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Սոնիկ Մկրտչյանը, թիվ 39 Թումանյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Արմեն Բարսեղյանը,թիվ 36 Վանաձոր-1 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Նարեկ Սերոբյանը,թիվ 40 Ստեփանավանի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Կամո Չատինյանը, թիվ 42 Տաշիրի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Հայկ Մկրտչյանը, թիվ 41 Սպիտակի ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վահագն Գրիգորյանը, թիվ 37 Վանաձոր-2 ՀՓՋ հրշեջ, փ/ծ սերժանտ Սահակ Սահակյանը:
ՌԴ Համառուսական հասարակական կազմակերպության բարձրագույն Խորհրդի որոշմամբ՝ 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման մասնակիցներին Ռուսաստանի փրկարարների միության կողմից մեդալով պարգևատրվեցին թիվ 36 Վանաձոր-1 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սաշա Ղազարյանը, թիվ 38 Գուգարքի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Վոլոդյա Երկնափեշյանը, Ստեփանավանի Լոռէ ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օգնական Սպարտակ Պետրոսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
ԱԻ նախարարի հրամանով Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման ընթացքում ակտիվ մասնակցություն և աջակցության ցուցաբերելու, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ԼՄՓՎ հետ սերտ համագործակցության համար պարգևատրվեցին.
ԱԻՆ Համագործակցություն հանուն փրկության մեդալով՝ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Արթուր Սարգսյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը, ԱԻ նախարարի պատվոգրով՝ Անտառային պետական կոմիտեի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանը, Հարավ-կովկասյան երկաթուղի ՓԲԸ Վանաձոր գծային-կայարանային միավորման պետ, Սերյոժա Մկրտչյանը, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի պետ Աշոտ Ամիրյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը:
Մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, պարգևատրվեցին՝ՀՀ ԱԻ նախարարի Անվեհեր փրկարար մեդալով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԻ նախարարի Կանխարգելում, օգնություն, փրկություն մեդալով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Լևոն Դալլաքյանը:
Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում կայացած պաուերլիֆտինգ սպորտաձևի Եվրոպայի առաջնությունում առաջին տեղը գրավելու կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի կողմից Լավագույն հրշեջ-փրկարար մեդալով պարգևատրվեցին թիվ 37 Վանաձոր-2 ՀՓՋ հրշեջ, փ/ծ շարքային Զորիկ Պողոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-17 14:38:25