Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են հետևյալ ծրագրերը. • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք¬ների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` 12 % տոկո¬սադրույքով: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա¬վայ¬րերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույք¬ների սուբ¬սի¬դավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վար¬կերը տնտե¬սավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով: Ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ՝ մայր գումարի համար ֆինան¬սական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս:

Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ներկայացուցիչները 27.02.2019
Մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակին նվիրված, «Թումանյանը մեզ հետ է» խորագրով հանդիսություն էր կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի գրադարանի մեծ դահլիճում, որտեղ բացվել էր գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքների «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Մինչ այդ հոբելյանական հանձնաժողովի նիստ էր տեղի ունեցել Հովհ. Թումանյանի Թբիլիսիում գտնվող տանը, ուր բացվել էր գրողի հուշարձանը:

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 27.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Փետրվարի 26-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի և Տաշիրի սոցիալական ապահովության ծառայության գործակալությունների (ՍԱԾԳ-ների) պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, բաժնի աշխատակիցները:

Վանաձորում 2018 թվականին իրականացված ասֆալտապատման աշխատանքները հանձնաժողովը գնահատել է անբավարար 26.02.2019
2018 թվականին Լոռու մարզում իրականացված ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տևական ժամանակ դրսևորում էր հետևողական վերաբերմունք: Բնակիչների բողոքների արդյունքում մարզի ղեկավարն ինքն էլ շրջայց էր կատարել մի շարք փողոցներում՝ տեղում ծանոթանալու իրական պատկերին: Նկատված թերացումները շտկելու առաջարկով մարզպետը նախ հանդիպում ունեցավ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ անօրակ որևէ աշխատանք չի ընդունվելու, և պետական միջոցները ծախսվելու են բացառապես նպատակային: Նա նաև բազմաթիվ միջնորդություններ էր ուղարկել կառավարությանը՝ դրանց նկատմամբ պետական հսկողություն սահմանելու առաջարկությամբ:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ 25.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-համաժողով՝ 2019թ.-ի առաջին ներդրումային բիզնես-համաժողովը Հայաստանում: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը: Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն էր և կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ջանքերով՝ Լոռու մարզպետ, ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ:



