Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում

Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում 29.01.2019

2014թ. օգոստոսին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված ավագ լեյտենանտ, վանաձորցի Զորիկ Գևորգյանն այսօր կդառնար 30 տարեկան: Զորիկի հարազատներին զորակցելու ու իր մշտական աջակցությունը հայտնելու համար այս հիշարժան օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ նրանց բնակարանում: Մտերմիկ և ջերմ զրույցի ընթացքում մարզպետը մեծապես կարևորեց հայոց քաջորդիների սխրանքը՝ նշելով, որ նրանց փառապանծ անունները ոսկե տառերով են գրված մեր պատմության էջերում:

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար 25.01.2019

Հունվարի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Համայնքային հաստիքային անասնաբույժի խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. պահանջը հստակ է

Համայնքային հաստիքային անասնաբույժի խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. պահանջը հստակ է 25.01.2019

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով», դեռևս մարզում հնարավոր չի լինում իրագործել: Մարզի միայն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքերում է խնդիրն ամբողջությամբ լուծված, մյուսները՝ հատկապես խոշորացված համայնքները, հապաղում են, մինչդեռ պահանջը հստակ է:

Դեպքի վայր է մեկնել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

Դեպքի վայր է մեկնել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 25.01.2019

Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը՝ փետրվարի 23-ին

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը՝ փետրվարի 23-ին 22.01.2019

Հարգելի հայրենակիցնե՛ր, սույն թվականի փետրվարի 23-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում կանցկացվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը, որին հրավիրված են մասնակցելու Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա է գտնվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ներկայացուցչական կազմի հետ: Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է:

Լոռու մարզպետարանում բոլոր գործողություններն իրականացվել են օրենքի շրջանականերում և արդարության սկզբունքով 22.01.2019

Մարզպետարաններում նախորդ տարեվերջին տրված պարգևատրումների առումով, Լոռու մարզպետարանը ևս հարկ է համարում պարզաբանում տրամադրել և նշել, որ բոլոր գործողություններն իրականացվել են օրենքի շրջանականերում և արդարության սկզբունքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:44:41