Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդամները՝ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, Գուգարքի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի խորհրդատու Վալերի Ջաղինյանը մշտադիտարկում անցկացրին Ձորագյուղ համայնքում՝ հընթացս ստուգելով համայնքում իրականացվող «Ձորագյուղի թիվ 1 գերեզմանատան պատի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագրի ընթացքը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին 02.05.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ֆրանսիական «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ալեն Սերիին և նույն կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:

Աշխատանքային խորհրդակցություն 30.04.2019
Ապրիլի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձավ նախորդ շաբաթ Չինաստանի Ժողովրդական Հանապետություն կատարած աշխատանքային այցին: Ընդգծելով, որ այցն անցել է բավականին հագեցած գրաֆիկով՝ նշեց նաև, որ այն եղել է բավականին արդյունավետ:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին ներկա գտնվեցին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ասուլիսի օպերատիվ առիթը մարզպետի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցն էր, որի շուրջն էլ ծավալվեց հարցուպատասխանը: Ա. Ղուկասյանը նախ ներկայացրեց մանրամասներ այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ դեռևս 2011թ. մարզը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի հետ կնքել է համագործակցության համաձայնագիր, սակայն հետագա տարիներին որևէ առարկայական քայլ տեղի չի ունեցել:
Ապրիլի 30-ին մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ-Հայաստան(ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի ղեկավար` տիկին Տանյա Ռադոչային, հիմնադրամի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պետրոսյանին և Սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:

Քաղաքացու օրը՝ Լոռու մարզում 29.04.2019
Այս տարի առաջին անգամ Հայաստանում նշվում է Քաղաքացու օր տոնակատարությունը: Հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաք Երևանում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, տարբեր քաղաքներում: Այսօր ամբողջ օրը բազմաբնույթ ու բազմաբովանդակ տոնական միջոցառումներ են անցկացվել Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, որոնց մասնակից են դարձել քաղաքացիներ մարզի բոլոր տարածաշրջաններից ու հասարակության տարբեր շերտերից: Համերաշխության գաղափարն էր դրված այս տոնակատարության հիմքում, որպեսզի ոչ թե մեկ օր միայն դառնա տոնական, այլ ամբողջ տարին՝ յուրաքանչյուր քաղաքացու համար:



