Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում իրականացվող վիրաբուժական ծառայություններն արժանացան բարձր գնահատականի

Լոռու մարզում իրականացվող վիրաբուժական ծառայություններն արժանացան բարձր գնահատականի 13.03.2019

Վանաձորի բժշկական կենտրոնում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության բշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, նախարարի ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը, սրտաբանական գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը, նախարարի օգնական Հովհաննես Հարությունյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, Լոռու մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, վիրաբուժական բաժանմունքների ղեկավարները:

«Տվյալները պետք է լինեն ճշգրիտ, բաց և հրապարակային, հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

«Տվյալները պետք է լինեն ճշգրիտ, բաց և հրապարակային, հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 13.03.2019

Մարտի 13-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Անդրադառնալով նախորդ օրը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկված հարցերին՝ մարզպետը համապատասխան վարչություններին հանձնարարեց շարունակական վերահսկողություն իրականացնել գազալցակայանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու, համայնքների վարչական տարածքներում կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Մարզպետի ուղերձը համայնքների ղեկավարներին հստակ էր. «Եթե ձեր պարտականությունները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել»

Մարզպետի ուղերձը համայնքների ղեկավարներին հստակ էր. «Եթե ձեր պարտականությունները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել» 11.03.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և Լոռու մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը ներկայացրեց տեղեկատվություն մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նա հայտնեց, որ ըստ համայնքներից ստացված տեղեկատվության շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների թիվը 11 751 է, իսկ միջոցառման մասնակիցների կանխատեսվող թիվը՝ 11 722: Շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է օգտագործել 253 անուն տեխնիկա և 6766 գործիք: Մարզում առկա է 112 աղբանոց, միջոցառման ընթացքում նախատեսվում է փակել դրանցից 85-ը:

Լոռու մարզպետը շնորհավորել է մարզպետարանի աշխատակցուհիներին կանանց միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետը շնորհավորել է մարզպետարանի աշխատակցուհիներին կանանց միջազգային օրվա առթիվ 11.03.2019

Մարտի ութին՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տոնական անակնկալ այցելությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց երջանկություն, առողջություն, սեր և նորանոր հաջողություններ անձնական կյանքում ու աշխատանքում:

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթվա շրջանակներում քննարկում էր կազմակերպվել նաև Լոռու մարզում

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթվա շրջանակներում քննարկում էր կազմակերպվել նաև Լոռու մարզում 11.03.2019

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը, որի շրջանակներում մարտի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում անցկացվեց «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ:

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը 11.03.2019

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19