Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Սիվաշավան թաղամասում մասնակցեց բնակարանամուտի արարողության

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Սիվաշավան թաղամասում մասնակցեց բնակարանամուտի արարողության 22.05.2019

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզային ու քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բնակիչներ: Շահագործման հանձնվեց նախարարության միջոցներով վերակառուցված բնակելի քառահարկ շենքը: Բնակարաններն անհատույց օգտագործման հանձնվեցին N զորամասի 48 սպաների ընտանիքներին: Շենքի վերակառուցման համար պաշտպանության նախարարությունը հատկացրել է 320 միլիոն դրամ։

Պարգևատրվեցին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները

Պարգևատրվեցին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները 22.05.2019

մասնակիցները Մայիսի 21-ին Դսեղի մշակույթի տանն անցկացվեց Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված Լոռու մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլը՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերի համար:

«Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է».  մարզպետն ընդունեց ավագ դպրոցների բարձր դասարանցիներին

«Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է». մարզպետն ընդունեց ավագ դպրոցների բարձր դասարանցիներին 22.05.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակից հանդիսացող Վանաձորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտների: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ «Քաղաքացիական դասընթացներ» դպրոցի կողմից՝ նպատակ ունենալով բարձր դասարանցիներին գիտելիքներ տրամադրել ընտրակարգի, ընտրական գործընթացների վերաբերյալ:

Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթականա աջակցության ծրագիրը՝  կառուցվել է փայտամշակման արհեստանոց

Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթականա աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց 20.05.2019

Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» ԲԿ-ի աջակցությամբ Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթական աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ին: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան,նորին գերազանցություն պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կազմակերպության ներկայացուցիչները, մարզպետարանի պաշտոնյաներ:

Թանգարանների օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով

Թանգարանների օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով 20.05.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Թանգարանների միջազգային օրվա առթիվ մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ շրջել է Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում և Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Մարզի ղեկավարը ներկա է գտնվել կազմակերպված միջոցառումներին, ծանոթացել թանգարաններում ցուցադրվող նմուշներին և խոսել առկա խնդիրներից:

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ հեքըթոնը՝ Վանաձորի տեխնալոգիական կենտրոնում

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ հեքըթոնը՝ Վանաձորի տեխնալոգիական կենտրոնում 20.05.2019

Մայիսի 18-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» խորագրով երկրորդ հեքըթոնի մրցութային փուլը, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ օգնական Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ: Հիմք ընդունելով, զբոսաշրջության ոլորտին վերաբերվող առաջին հեքըթոնի հաջողությունը, որն անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախորդ տարի՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ նախաձեռնել էր այսպիսի միջոցառում կազմակերպել նաև այս տարի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19