Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շաբաթօրյակը բուռն կերպով շարունակվում է 08.06.2019
Շաբաթօրյակը թեժ ընթացքի մեջ է մարզի բոլոր համայնքներում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի տարբեր համայնքներում են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որտեղ նրանք ոչ միայն ներգրավված են շաբաթօրյակի աշխատանքներում, այլև հետևում են ընթացքին: Մարզպետարանի կոլեկտիվը մաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգյան տնակային ավանին հարակից տարածքում և «Մոր և մանկան» զբոսայգում:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հունիսի 6-ին եղավ Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում ծվարած՝ նախկին Շինարարների պիոներական ճամբարի տարածքում, ուր մեծածավալ ներդրումների արդյունքում հանգստի գողտրիկ անկյուն է կառուցվում: Ծնունդով կաթնաջուրցի, ռուսաստանաբնակ գործարար Դավթ Նիկողոսյանը, որդիների հետ զգալի ներդումներ կատարելով, երբեմնի ավերակ տարածքն իսկական դրախտավայրի է վերածել: Հանգստի գոտու շինարարությունը սկսվել է դեռևս 6 տարի առաջ, և այն իր դռները հանգստացողների համար կբացի արդեն հաջորդ տարի: Կառուցվել են հյուրանոցային 5 համալիր՝ բոլոր հարմարություններով, ռեստորանային համալիր, ևս երկու դահլիճ խնջույքների համար, շատրվաններ: Տարածքը բարեկարգվել է, կանաչապատվել, ենթակառուցվածքները ևս կարգի են բերվել: Այն պատրաստ կլինի ընդունելու 50-60 հանգստացողների:

Հունիսի 8-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն անդրադարձավ հունիս 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին՝ կարևորելով համայնքների ղեկավարների,համայնքային ենթակայության հիմնարկների և բնակչության ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին:

Հունիսի 5-ին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» անտառնտեսության Մարգահովիտի տեղամասում: Մարզի ղեկավարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» և «Եղեգնուտ» անտառտնտեսությունների մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանի և Մարգահովտի տեղամասի պետ Էմմա Գասպարյանի ուղեկցությամբ շրջեց անտառնտեսությանը պատկանող տնկարանային տնտեսությունում և տնկարքում՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին: Ա. Աղաբաբյանի ներկայացմամբ՝ տնկարանային տնտեսությունում սերմերից ստանում են սերմնաբուսակներ, որոնք էլ տեղափոխվում են տնկարք:

Հունիսի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխարզպետը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը և ստորաբաժանումների ղեկավարները ամփոփ տեղեկատվություն ներկայացրեցին նախորդ շաբաթ կատարված աշխատանքների, մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչություններից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 13.946 մլրդ դրամ, որով կհիմնանորոգվի 92.1 կմ ճանապարհ: 1. Մ6՝ Վանաձոր–Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլ: Արժեքը՝ 8.742 մլրդ դրամ: 2. Մ- 3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1.1 կմ և 4.0 կմ երկարությամբ ճանապարահատվածների հիմնանորոգում: Ընդհանուր արժեքը՝ 590.0 մլն դրամ: 3. Մ- 3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.2 կմ և 3.9 կմ երկարությամբ ճանապարահատվածների հիմնանորոգում: Ընդհանուր արժեքը՝ 670.0 մլն դրամ: