Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցողական սեմինար. «Սննդի արդյունաբերությունից ստացված կերային մնացորդների օգտագործումը խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար»

14.11.2019

  Լոռու մարզպետարանի, ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն(FAO) համագործակցությամբ, համալարանի Վանաձորի մասնաճյուղում նոյեմբերի 13-ին կազմակերպվել է «Սննդի արդյունաբերությունից ստացված կերային մնացորդների օգտագործումը խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար» ուսուցողական սեմինար, որին մասնակցում էին ինչպես Լոռու մարզի, այնպես էլ՝ հանրապետության այլ մարզերի ֆերմերային տնտեսության ներկայացուցիչները:
Սեմինարն անց է կացրել, ՀԱԱՀ–ի անասնաբուծության դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, FAՕ-ի խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման գծով խորհրդատու Ժ. Չիրչյանը: Սեմինար պարապմունքի նպատակն էր՝ ֆերմերների մասնագիտական գիտելիքների և որակավորման բարձրացումը:
Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ, Գյուղատնտեսության և բնապահպանության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանի առաջարկությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սեմինարի կազմակերպիչների հետ, ժամանակակից տեխնիկական սրքավորումներով և համապատասխան պայմաններով ապահովված ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում շարունակական դարձնել ֆերմերների վերապատրաստման գործընթացը և ներգրավել համալսարանի անասնաբուծության ոլորտի այլ դասախոսների:
Առաջարկությունն ընդունվեց ներկաների կողմից:
Սեմինար պարապմունքների անցկացումը կնպաստի մարզում գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը ավանդական եղանակներից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եղանակների անցմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:02:44