Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ, ՀԿԽԸ-ի ԵՎ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.11.2019

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության(ՀԿԽԸ) նախաձեռնությամբ Միջսեկտորային համագործակցության խթանման միջոցով Լոռու մարզի սոցիալական խնդիրների արձագանքմանն ուղղված կլոր սեղան հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի և մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ:

Միջոցառման նախաձեռնությունը ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:Նա իր խոսքում անդրադարձավ Լոռու մարզպետարանի և Հայկական Կարմի խաչի ընկերության տասնամյակերի պատմություն ունեցող սերտ համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ  առաջիկայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու բազմաթիվ առիթներ կլինեն:

Միջոցառման շրջանկներում ՀԿԽԸ Լոռու մարզային կազմակերպության վերջին տարիների գործունեությունը և իրականացված ծրագրերը ներկայացրեց կազմակերպության նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, իսկ ընկերության ռեսուրսների մոբիլիզացման պատասխանատու Նվարդ Մինասյանը խոսեց կորպորատիվ հատվածի հետ համագործակցության ՀԿԽԸ մեխանիզմների մասին՝ ներկայացնելով հաջողված փորձը այս ոլորտում:

Քննարկումների արդյունքում մշակվեց համագործակցության ընդհանուր մեխանիզմ, նախանշվեցին հետագա քայլերը, կարևորվեց մարզի գործարարների ակտիվ ներգրավվածությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53