Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ»

12.11.2019

Լոռու մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և «Les Laboratories SERVIER» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ ջանքերով: Գիտակրթական ծրագրի նպատակը մարզի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերման ու առողջ ապրելակերպի քարոզչությունն է, ընդ որում թիրախային խումբ է համարվում 25 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական պասիվ ազգաբնակչությունը:
Բնույթով բացառիկ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին մարզի տարբեր առողջապահական հիմնարկների մասնագետները, որոնցից յուրաքանչյուրն իրականացնելու է զարկերակային ճնշման չափում, գլյուկոմետրիա, ինչպես նաև հարցերի ու զննման միջոցով քրոնիկ երակային հիվանդությունների ախտանիշների հայտնաբերում:
Լոռու մարզում կայացած առաջին հանդիպման ընթացքում, ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, Վանաձորի Բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը, և «Les Laboratories SERVIER» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը։
Մանրամասն ներկայացվեցին ծրագրի նպատակները, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, կերակրի աղի սահմանափակումը, ծխախոտի օգտագործման վնասները, ճարպակալում և գերքաշը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության կարևորությունները:
«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը Լոռու մարզում անցկացվելու է 2 ամիս, ավարտին ՀՀ ԱՆ, ԱԱԻ և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հավաքագրված տվյալներով կատարված վերլուծություններից հետո իրականացվելու է ամբողջական արդյունքների քննարկում և լուսաբանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05