Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը
12.12.2024
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի պատվոգրեր է հանձնել Արևաշողի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացված «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ - 2024» ֆուտզալի մրցաշարում առաջին տեղը գրավելու համար և Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև 2024թ.-ին անցկացված ֆուտզալի մրցաշարի M-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավելու համար: Մրցաշարերը կազմակերպվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:
Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորել է աշակերտներին, նրանց մարզիչներին և դպրոցների անձնակազմերին՝ մարզական հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Թիմերին, աշակերտներին և մարզիչներին պատվոգրեր, գավաթներ և մեդալներ են հանձնվել նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Հարկ է նշել, որ «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ - 2024» ֆուտզալի մրցաշարին մասնակցել է ընդհանուր առմամբ 32 թիմ, իսկ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացված ֆուտզալի մրցաշարին՝ 78 թիմ:



