Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԳՎ-ներ՝ 9 ընտանիքի

ԲԳՎ-ներ՝ 9 ընտանիքի 12.06.2020

Հունիսի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Բնակարանի գնման վկայագրեր(ԲԳՎ) հանձնեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շահառու հանդիսացող թվով 8 ընտանիքի ներկայացուցիչների՝ համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ նրանց ընդունելով առանձին-առանձին: Եվս մեկ ընտանիք ԲԳՎ ստանալու նպատակով կհրավիրվի առաջիկայում: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին, որից շուրջ 49 մլն-ը դրամը՝ Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

Սպիտակ համայնքը ձեռք կբերի գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենա

Սպիտակ համայնքը ձեռք կբերի գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենա 12.06.2020

Բազմաֆունկիցոնալ տեխնիկայի ձեռբերումը հատկապես քաղաքային համայնքերի համար կարևոր առաջնահերթություն է: Այս տարի սուբվենցիոն միջոցներով Սպիտակ համայնքը կկարողանա համայնքային կարիքների համար ձեռքբերել գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենա: Մեքենայի ձեռքբերումը կնպաստի համայնքի գրունտային ճանապարհների ժամանակին և արդյունավետ բարեկարգմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ավելացնել սանիտարական մաքրման տարածքը: Բացի այդ կստեղծվի 2 նոր աշխատատեղ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.06.2020

Հարգելի՛ քաղաքացիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացը, որն անց են կացնում ոլորտի փորձառու մասնագետներ: Արդեն իսկ մեկնարկել է դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը:

Պահպանի՛ր սոցիալական հեռավորությունը

Պահպանի՛ր սոցիալական հեռավորությունը 11.06.2020

Պահպանի՛ր սոցիալական հեռավորությունը #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Սարչապետ և Նորաշեն բնակավայրերում կիրականացվեն հուշարձանների վերանորոգման և շրջակա պուրակների բարեկարգման աշխատանքներ

Սարչապետ և Նորաշեն բնակավայրերում կիրականացվեն հուշարձանների վերանորոգման և շրջակա պուրակների բարեկարգման աշխատանքներ 11.06.2020

Պետություն-համայնք համատեղ միջոցներով իրականացվող սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է Սարչապետ համայնքի «Սարչապետ և Նորաշեն բնակավայրերի հուշարձանների վերանորոգում և շրջակա պուրակների բարեկարգում» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12.899.003 դրամ, որից 7.739.402 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Սարչապետ բնակավայրի շուրջ 161 քառ. մետր և Նորաշեն բնակավայրի շուրջ 100 քառ. մետր մակերեսներով հուշարձանների բարեկարգում: Ծրագրի շահառու է 2 բնակավայրի շուրջ 3700 բնակիչ:

Անվճար դիմակներ  և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին

Անվճար դիմակներ և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին 11.06.2020

Վանաձորի մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, նախաձեռնություն են ցուցաբերել շարունակելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած ակցիան՝ վերջինիս կողմից տրամադրված շնչադիմակները բաշխելով մարզկենտրոնի հատկապես մարդաշատ, խնդրահարույց տարածքներում և քաղաքացիներին նաև իրազեկելով դիմակներ կրելու ճիշտ ձևի ու կարևորության մասին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34