Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր և ծաղիկներ՝ լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին

21.07.2020

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 16 աշակերտ այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից շնորհակալագրերից ու խորհրդանշական նվերներից զատ նաև գովասանքի խոսքերի են արժանանում, ինչը, ասում են, ավելի ոգևորող ու պարտավորեցնող է: Աշակերտներից 4-ը առաջին մրցանակակիր են, 3-ը՝ երկրորդ, 6-ը՝ երրորդ, 3- ը ստացել են գովասանագիր:
Լավագույն արդյունքները Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանինը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանինն են. Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում Լևոնը նվաճել է արծաթե մեդալ, Արտյոմը՝ բրոնզե, քիմիայի հանրապետական օլիմպիադայում նրանք զբաղեցրել են առաջին տեղը:
Մարզպետի հետ զրույցում պարզ դարձավ՝ աշակերտների մի մասը մասնագիտության ընտրության հարցում արդեն կողմնորոշվել է, բժիշկ դառնալ ցանկանում են շատերը, ոմանք էլ միջազգային բուհերում սովորելու հնարավորություն են ստացել. եթե հաջողվի, կրթությունը կշարունակեն նաև հանրապետությունից դուրս. մարզի ղեկավարի պայամանն է՝ գիտելիքների հարուստ պաշարով վերադառնալ Լոռի ու զարգացնել մե՛ր մարզը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53