Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Վանաձորում նրանք ծանոթացել են Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում չեն եղել: Նախատեսվում են գծանշման, անվտանգության տարրերի տեղադրման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքներ: Ճանապարհի հետագա պահպանման և շահագործման տեսանկյունից կարևորվել է ջրահեռացման համակարգերի առկայությունը: Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով:
Վանաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի կիրականացվի նաև «Համայնքի ԲԲՇ-ների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիրը: Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Տիգրան Մեծի 34 (34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5), 59, 77, և Վարդանանց 23, 82 շենքերի արտաքին պատերի, տանիքների ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով:

Կորստյան ծանր վիշտն անամոքելի է 27.07.2020
Խորապես ցավում եմ հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Վանաձոր քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Աշոտ Միքայելյանի մահվան կապակցությամբ: Կիսում եմ կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, մեզ՝ բոլորիս: ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում 27.07.2020
Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Նշված բնակավայրերում կտեղադրվի մոտ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/10)` համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 15:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/21)` համայնքի փողոցային լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիկական ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 7-ի ժամը 11:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6347885#



