Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջնագիծ ուղարկելու նպատակով մեր քաջարի զինվորների համար քնապարկեր են կարում

08.10.2020

Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայում արդեն մի քանի օր է՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով մեր քաջարի զինվորների համար քնապարկեր են կարում:
Բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման որոշում են կայացրել արտաժամյա և առանց հանգստյան օրերի աշխատելով՝ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ քնապարկերը զինվորին հասցնել:
Տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նշում է, որ Լոռու մարզպետարանի աջակցությամբ երրորդ խմբաքանակն արդեն ուղարկել են, այժմ հերթական խմբաքանակ են պատրաստում: Հետո էլ անձրևանոցներ են կարելու, որ սահմանին անսասան կանգնած մեր քաջերը հանկարծ չթրջվեն:
-Բոլորս մեր հերոսների, մեր բալեքի կողքին ենք:
Հպարտ ենք, որ մեր հայրենիքը նման արժանի զավակներ ունի,-ասում են ֆաբրիկայի աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59