Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ Մեծավանում 03.08.2020
Մեծավան համայնքում սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ջրահեռացման համակարգը։ Կկառուցվի 100 մ երկարությամբ հեղեղատար և կբարեկարգվի մոտ 1320 մ երկարությամբ սելավատար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12 մլն դրամ, որից՝ 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը` մոտ 7000 մարդ:

Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում՝ Լեռնանցքում 03.08.2020
Լեռնանցք համայնքում այս տարի սուբվենիցոն միջոցներով կընդլայնվի գիշերային լուսավորության ցանցը: Նախատեսվում է համայնքի 1-ին փողոցից մինչև 10-րդ փողոցներ ընկած հատվածներում տեղադրել 109 լեդ լուսատու` հենասյուներով: Արդյունքում կլուսավորվեն դպրոցի և համայնքապետարանի շենքին հարակից, փոստի, մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի համար հատկացված տարածքները: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 17 մլն դրամ, որից՝ 11 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է շուրջ 1000 մարդ:

Ջրաշենի մանկապարտեզը կհամալրվի գույքով 31.07.2020
Ջրաշեն համայնքը սուբվենցիոն միջոցներով այս տարի մանկապարտեզի համար գույք և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ ձեռք կբերի: Արդյունքում ի վերջո նորակառույց մանկապարտեզը կսկսի գործել համայնքում՝ ապահովելով 8 լրացուցիչ աշխատատեղ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում 29.07.2020
Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերում այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվի համայնքային ճանապարհների ասֆալտապատում՝ ընդհանուր առմամբ շուրջ 1 կմ 120 մ հատվածում: Արդյունքում կբարեկարգվեն հիմնականում բնակավայրերի մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի, բուժհաստատություն տանող ճանապարհներն ու հարակից տարածքները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` համայնքի թիվ 1 փողոցի 11-րդ նրբանցքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 3-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver



