Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի կողմից հնչեցված ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղան Վանաձորի Բանակի փողոցում. այստեղ՝ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ:

Մոտո-հեծանվարշավ՝ Սեպտեմբերի 21-ին 16.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում անցկացվելիք մոտո-հեծանվարշավի կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ինչպես հայտնի է, միջոցառումն անց է կացվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզի ղեկավարի և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:

Ներկայացվեցին մարզում իմունականխարգելման ցուցանիշները 16.09.2020
ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ ՀՀ մարզերում ըստ ժամանակացույցի կազմակերպվում են քննարկումներ:

Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող ծրագրերի համար 15.09.2020
«Հայաստանի մանուկներ»(ՔՈԱՖ) հիմնադրամի կողմից Հայաստանում, այդ թվում և Լոռու մարզում կատարված աշխատանքների ամփոփման նպատակով տեսակապի միջոցով քննարկում անցկացվեց, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լուսինե Վարդանյանը, այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ներկաներին ողջունեց Գ. Մարկոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, Հայաստանում Էստոնիայի դեսպանատանը, ՔՈԱՖ-ին մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում: Նա իր ջերմ բարեմաղթանքներն էր բերել առաջին դասարանցիներին. -Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ բարի ուսումնառություն: Շնորհավորում եմ նաև ձեզ, հարգելի ուսուցիչներ և մաղթում, որ դպրոցի շենքային և գույքային պայմաններով առաջինը լինելով մարզում՝ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով,-ասաց Գ. Մարկոսյանը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանի և դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ փոխմարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրականացված նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես արդեն նշել ենք, այսօր Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Հարգիտա նահանգում անց է կացվում Տրանսիլվանիայի հունգարահայերի միության կողմից կազմակերպված hայկական արվեստի փառատոնը, որն ավանդական բնույթ ունի և նշվում է արդեն 10֊րդ անգամ: Համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով հայկական պատվիրակությունը չկարողացավ ներկա գտնվել այս միջոցառմանը և Հարգիտային Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը հետևեց տեսակապի միջոցող: Բարեկամ մարզի գործընկերներին Լոռու մարզպետարանից ողջույններ հղեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը:



