Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ա. Խաչատրյան. «Ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ» 23.12.2020
Այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Նախարարն իր խոսքում շեշտեց՝ մարզպետի պաշտոնում Արամ Խաչատրյանի նշանակումը կապված է իշխանության շարունակականության, ողջ երկրի և Լոռու մարզի համար ստեղծված դժվարին իրավիճակում մարտահրավերներն օր առաջ հաղթահարելու հետ:

Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների 22.12.2020
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների: Վստահ եմ՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի ջանադիր գործունեությամբ կձևավորեք ու կզարգացնեք Լոռու մարզի հոգևոր մշակույթի, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի: Համոզված եմ՝ Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ մարզում կյանքի կկոչվեն բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ողջունելի նախաձեռնություններ: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Խոնարհվում ենք… հավերժ պարտք ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրներին… 21.12.2020
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են Արցախյան պատերազմում նահատակված հայ քաջորդիները: Մարզի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց նրանց շիրիմներին: -Մեր հերոս տղաների շնորհիվ մենք այսօր կանք, և մեր գոյությունը պիտի արդարացնենք՝ նրա՛նց երազած հայրենիքը կերտելով: Հավերժ փառք ու խոնարհում...

Արամ Մայիսի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ 17.12.2020
ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արամ Մայիսի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ: Արամ Մայիսի Խաչատրյանը ծնվել է 1978թ. հուլիսի 6-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):
Մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին նաև մարզի այն հյուրանոցների, հյուրատների և պետական նշանակության կենտրոնացված կացարանների ներկայացուցիչներն, ովքեր անշահախնդիր կերպով իրենց հարկի տակ են առել Լոռու մարզում ապաստան գտած արցախցի մեր հայրենակիցներին: -Շնորհակալ ենք ձեր քաղաքացիական դիրքորոշման, ձեր պատրաստակամության համար,- անհատապես բոլորին իր երախտագիտությունը հատնելով՝ ասաց Ա. Ղուկասյանը: -Այս տարին հատկապես ձեր ոլորտի համար ամենածանրերից էր համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով, բայց դա չխանգարեց ձեզ անելու առավելագույն հնարավորը արցախցի մեր հայրենակիցների, մեր հայրենիքի համար:

Մարզպետ Ադրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպաններին 16.12.2020
Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպանատները մեծ աջակցություն են ցուցաբերել մարզին համավարկի հետևանքների մեղմման նպատակով. Չեխիայի դեսպանատան կողմից Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել ռենտգեն թվային համալիր, որը Լոռու մարզում կլինի մինչև հունվարի 10-ը: Իսկ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի թվով 6 դպրոցների տրամադրվել է ընդհանուր առմամբ 135 պլանշետ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հատկացնելու նպատակով:



