Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սարահարթ համայնքում ոռոգվող հողատարածքը կավելանա շուրջ 25 հեկտարով 22.07.2020
Սարահարթ համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք «Ոռոգման համակարգի մասնակի ընդլայնում» ծրագրի արդյունքում նախատեսվում է ոռոգվող հողատարածքն ավելացնել շուրջ 25 հեկտարով: Ծրագրի ընձեռած հնարավորությունից կօգտվի համայնքի շուրջ 350 տնտեսություն` մոտ 1000 մարդ: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 23 մլն դրամ, որից 15 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄՏՀ-ԳՀԱՇՁԲ-20/77)` լուսավորության ցանցի ընդլայնման և էներգոարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 29-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 21.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ՀՀԼՄ-ՀԲՄԱՇՁԲ-20/43)` ավտոմոբիլային ճանապարհների և մայթերի ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 16:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6339357
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 21.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Վահագնի համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄՎՀ-ԳՀԱՊՁԲ-20/02)` համայնքի կարիքների համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 28-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 21.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ՀՀԼՄ-ՀԲՄԱՇՁԲ-20/41)` Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 15:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6338744

Շնորհակալագրեր և ծաղիկներ՝ լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին 21.07.2020
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 16 աշակերտ այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից շնորհակալագրերից ու խորհրդանշական նվերներից զատ նաև գովասանքի խոսքերի են արժանանում, ինչը, ասում են, ավելի ոգևորող ու պարտավորեցնող է: Աշակերտներից 4-ը առաջին մրցանակակիր են, 3-ը՝ երկրորդ, 6-ը՝ երրորդ, 3- ը ստացել են գովասանագիր: