Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր Տաշիր և Մեծավան համայնքներում էր՝ 2020 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինարարության ընթացքին հետևելու նպատակով: Արվեստի դպրոցի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, ներհամայնքային փողոցների նորոգում, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում և այլ ծրագրերը կյանքի են կոչվում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, շինարարությունն էլ ակտիվ ընթացքի մեջ է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.08.2020
Հարգելի՛ լոռեցի նկարիչներ և նկարչուհիներ, 2020թ. սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Քաղաքացու բյուջե» ծրագրի շրջանակներում կմեկնարկի «Պլեներ 2020» երիտասարդական փառատոնը: Մարզը ներկայացնելու են 18-30 տարեկան հինգ մասնակիցներ: Ցանկացողները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը ՀՀ Լոռու մարզպետարան, 3-րդ հարկ, 318 սենյակ: Հարցերի համար կարող եք զանգահարել 0322-2-35-68, 098-57-16-60 հեռախոսահամարներին: Մրցույթի մասնակցության հայտի ձևը ներկայացվում է:

Մարզային հանձնաժողովը կուսումնասիրի բնակապահովման ծրագրին դիմած թվով 31 ընտանիքների հայտերը. 06.08.2020
Լոռու մարզպետն այսօր ընդունեց «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանին՝ դեռևս հունիս ամսին կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքում ձեռնարկված աշխատանքների արդյունքները քննարկելու նպատակով:Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: ❗️Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով տրվել էր տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը:

Արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգի ներդրում Մեծ Պարնիում 06.08.2020
Մեծ Պարնի համայնքում արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգ կներդրվի, որը կծառայի համայնքի շուրջ 1300 բնակչին: Կկառուցվի մոտ 3300 մետր լուսավորության համակարգ, կտեղադրվեն 110 լեդ լուսատու և 80 հենասյուն, ինչպես նաև՝ 12 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը համայնքի ֆինանսական միջոցներից կխնայի մոտ 1.5 մլն դրամ: Սրանով լուսավորության հարցը գրեթե ամբողջությամբ կլուծվի. լուսավորված կլինի համայնքի 95 տոկոսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 22 մլն դրամ է, որից պետական ներդրումը կազմում է 13 մլն։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ ուսումնասիրելու մինչ 2019 թ.-ի ավարտը նախատեսված, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերի վերջնարդյունքը. դրանք ստիպված տեղափոխվել էին այս տարի, աշխատանքների ավարտման հավելյալ վերջնաժամկետ էր սահմանվել օգոստոսի 1-ը: Չնայած 7-ամսյա երկարաձգված ժամկետին՝ մի շարք ծրագրեր դեռևս ավարտական ակտեր չեն ներկայացրել: Դրանցից ոչ բոլորն են կատարվել արդյունավետ և որակյալ: Արդյունքում ունենք համայնքներ, որտեղ աշխատանք է տարվել, ժամանակ և միջոցներ են ծախսվել, բայց ավարտուն պատկերը չի գոհացնում: