Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը կարևորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը և հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը

Մարզի ղեկավարը կարևորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը և հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը 23.02.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Աժ պատգամավոր Վանիկ Օհանյանն այսօր ճանաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոնում էին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Ներկաները խոսեցին ոլորտի խնդիրներից, առաջնահերթություններից: Մարզի ղեկավարը, շրջելով բաժանմունքներով, զրուցեց և՛ հիվանդների, և՛ բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց ծառայությունների որակով, առկա բուժտեխնիկայով և բուժհաստատության կադրային հագեցվածությամբ: Նա եղավ նաև արյան փոխներարկման և շտապօգնության կայաններում:

 Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 22.02.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվող հարցերի թվում էին. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները, դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների, ջերմային ռեժիմի պահպանումը և ձմեռային պահպանության կազմակերպումը, ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպումը:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում նշվեց նրա 152֊րդ տարեդարձը

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում նշվեց նրա 152֊րդ տարեդարձը 19.02.2021

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-րդ տարեդարձի առթիվ մեծ լոռեցու ծննդավայրում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Մինչ միջոցառման մեկնարկը, Լոռու մարզպետը նախ ծաղիկներ խոնարհեց բանաստեղծի կիսանդրու առջև, ապա Տեր Գրիգորիս քահանայի գլխավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթք հնչեցվեց առ Աստված: Ամենայն հայոց բանաստեղծի հյուրընկալ հարկի ներքո Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները ստեղծել էին թումանյական միջավայր՝ բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ պոեմներից ու երգեր։

 Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը 18.02.2021

Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի տարվա առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ Մեծավան խոշորացված համայնքում

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ Մեծավան խոշորացված համայնքում 16.02.2021

Լոռու մարզի փրկարարական վարչության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ կազմակերպված հերթական «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներն անցկացվեցին Մեծավան խոշորացված համայնքում (առկա բնակչությունը՝ 6525 մարդ): Միջոցառումներում ընդգրկված են եղել Լոռու մարզպետարանի և ԼՄՓՎ պաշտոնյաները, հրշեջ-փրկարարներ, Մեծավան համայնքի թիվ 1 միջնակարգ և թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտներն ու անձնակազմը, խոշորացված համայնքի Միխայլովկա, Պաղաղբյուր, Ձյունաշող բնակավայրերի վարչական ղեկավարները, Մեծավան համայնքի ղեկավարը և բնակչության ակտիվ խումբը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նորկոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նորկոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ 16.02.2021

Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին նաև Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների նորակոչիկները: Նրանց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթելու էր մեկնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը. «Կատարեք ձեր սրբազան պարտքը, ծառայե՛ք հայրենիքին բարեխղճորեն ու բարձր պահեք ձեր մարզի, ձեր համայնքի պատիվն ու հեղինակությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-11 15:11:56