Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կդիտարկվեն ամենաընդունելի տարբերակները՝ ելնելով բացառապես համայնքների շահերից 03.03.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ Վանաձորի, ինչպես նաև Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ՝ ներկայացնելով համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները և մարզի Թումանյանի, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքների խոշորացման ծրագրի դրական փորձը: Նշելով, որ համայնքների խոշորացման գործընթացն այլընտրանք չունի մարզի ղեկավարն առաջարկեց քննարկել, դիրքորոշում արտահայտել նախնական փնջերի մի քանի տարբերակների վերաբերյալ:

Տուրիզմ ռեստարտ 2021՝ տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով՝ Լոռու մարզում 01.03.2021
Լոռու մարզից մեկնարկեց Տուրիզմ ռեստարտ-2021 օֆլայն և անվճար կոնֆերանսների շարքը: Ծրագիրը կյանքի կոչվեց Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ: Կոմիտասի անվան արվեստի դպրոցը համախմբեց մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին ու կազմակերպություններին: Համաժողովին մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Հայտարարություն 01.03.2021
Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և “Տուր ըդվայզ” զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված` «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար» և «Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում» թեմաներով սեմինարներին:
Հայտարարություն 24.02.2021
Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ''Տուրիզմ ռեստարտ 2021'' համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում: Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝ http://bit.ly/3p8Gz7H Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 362131 | 091 362131 | 041 362131

«Մեզ համար առաջնահերթություն է բնակիչների խնդիրներին օր առաջ լուծում տալը». Ա Խաչատրյան 23.02.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Դսեղ համայնքում էր՝ բնակիչներին հուզող հարցերն անձամբ լսելու, համայնքի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիրներին պարզաբանումներ տալու նպատակով: Մարզպետը հանդիպեց ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ: Բնակիչներին հուզող գլխավոր հարցը համայնքների խոշորացումն է: Մարզի ղեկավարը նշեց՝ տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձևավորման գործում խոշորացման դերը մեծ է, բայց Դսեղի հարցը դեռևս քննարկման փուլում է. ներկայում հստակ որոշում չկա: Քննարկվեցին նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը. Դսեղը 2 ծրագիր է ներկայացրել՝ ճանապարհի ասֆալտապատում և գյուղտեխնիկայի ձեռքբերում: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագրերը ներկայացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հաստատման:

Հերթական այցը սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ՍՊԸ էր 23.02.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շարունակում է այցելությունները մարզի արտադրական ձեռնարկություններ. հերթական այցը սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ՍՊԸ էր: Մարզի ղեկավարին աշխատակիցները դիմավորեցին աղուհացով, ապա ընկերության տնօրեն Ռաֆայել Ալավերդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Տնօրենը մարզի ղեկավարին ներկայացրեց արտադրության տեսակները, ապրանքի իրացման շուկաները,խոսեց նոր ծրագրերից, որոնց իրականացման համար ակնկալում են պետության աջակցությունը:



