Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավարին արևաշողցիները դիմավորեցին աղ ու հացով: Համայնքի համար այս կարևոր իրադարձության առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել: Խաղահրապարակը կառուցվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև ծնունդով արևաշողցի բարերար Սամվել Դունամալյանը: Շնորհավորելով համայնքի բնակիչներին խաղահրապարակի բացման առիթով՝ մարզի ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց բարերարին ծննդավայրին ձեռք մեկնելու համար: Ա. Ղուկասյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք-մասնավոր ներդրում եռակողմ համագործակցության շնորհիվ հնարավոր է լինում համայնքներում ավելի մեծ և արդյունավտ ծրագրեր իրականացնել: Նա

Մեկնարկել է տիկնիկային փառատոնը 22.09.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Դսեղ համայնքում ներկա է գտնվել «Յունիմա Հայաստանի» կողմից կազմակերպված «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 15-րդ միջազգային ամենամյա փառատոնի բացմանը: Փառատոնն անց է կացվելու սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 25-ը՝ «Տիկնիկներն, ինչպես մարդիկ. միասին` հանուն խաղաղության,միասին` ընդդեմ թագավարակի» վերտառությամբ: «Յունիմա Հայաստանի» նախագահ Արմեն Սաֆարյանին հանձնվել է Լոռու մարզպետի շնորհավորագիր և սիմվոլիկ նվեր:

Քննարկվել են մի շարք օրախնդիր հարցեր 22.09.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել են նաև առկա խնդիրները և ձեռքբերումները: Ա. Ղուկասյանը խստորեն հանձնարարել է.

Առավելագույն թափանցիկություն ապահովելու պահանջով 17.09.2020
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը պարբերաբար իրականացնում է մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքէջերի ուսումնասիրություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Օրերս իրականացված թվով 16 համայնքների համացանցային պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են թերություններ. դրանք ներկայացվել են համայնքների ղեկավարներին:

Լոռու մարզպետարանի կողմից հնչեցված ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղան Վանաձորի Բանակի փողոցում. այստեղ՝ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ:

Մոտո-հեծանվարշավ՝ Սեպտեմբերի 21-ին 16.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում անցկացվելիք մոտո-հեծանվարշավի կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ինչպես հայտնի է, միջոցառումն անց է կացվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզի ղեկավարի և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ: