Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.09.2020
Հարգելի՛ լոռեցիներ, ստեղծված իրավիճակում աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար Լոռու մարզպետարանում տարբեր հարցեր համակարգելու նպատակով առանձնացվել են պատասխանատու աշխատակիցներ: Համակարգման ոլորտների և կոնտակտային անձանց տվյալները ներկայացվում է ստորև.
Լոռեցի քաջերը մեկնում են՝ հայրենիքի առաջ իրենց սուրբ պարտքը կատարելու 28.09.2020
Լոռեցի քաջերը մեկնում են՝ հայրենիքի առաջ իրենց սուրբ պարտքը կատարելու

Սարամեջ համայնքում արդյունավետ կառավարման խնդիր կա 25.09.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սարամեջցիներին տված խոստմանը հավատարիմ, Սարամեջ համայնքում էր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, բնակչության դժգոհության պատճառներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ: Բանն այն է, որ օրեր առաջ, Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ մարզպետարանի բակում տեսակցել էին մարզի ղեկավարին, ներկայացրել իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ: Մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ Ա. Ղուկասյանը ծանոթանում է նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված համայնքի գլխավոր ճանապարհի շուրջ 300 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին:

Նունե Էվինյանը և Վարդուհի Սիսակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով 24.09.2020
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրված ավանդի համար Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը և Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:

Նորոգվում է Յաղդան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը 23.09.2020
Լոռի Բերդ համայնքում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվում է «Յաղդան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի նորոգում, ջրաչափերի տեղադրում» ծրագիրը: Մասնակի նորոգվում է Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը՝ մոտ 2000 մետր խողովակը փոխարինվում է նորով, տեղադրվում է մոտ 80 ջրաչափ, կառուցվում է 6 կարգավորիչ դիտահոր:

ՀՀ Անկախության 29. Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մոտոհեծանվարշավ 22.09.2020
ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ վաղ առավոտյան, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Վանաձորի զինվորական պանթեոնում հանգչող հերոսների շիրիմներին։ Ապա՝ հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջերի հիշատակը, թեմի առաջնորդն աղոթք հնչեցրեց առ Աստված։ Փա՛ռք ձեզ, հայոց քաջեր։ Երախտապարտ ենք ձեզ անկախության համար։