Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարտի 26-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է հյուպատոսին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով առավել ընդլայնելու գործակցության ոլորտները:

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել բազմազավակ ընտանիքի հորը 25.03.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մարտի 25-ին, հյուրընկալել է վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի քարտուղար Կամո Աշրաֆյանը, պաշտոնատար այլ անձինք: 7 որդու հայրը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և հաջողությամբ կարողանում է զուգակցել ընտանիքի խնամքը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 24-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորել է Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կորյուն Շեկոյանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի և մարզպետի աշխատակազմի: Կ. Շեկոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը պատրաստ է ներդնելու իր պարտավորությունները պատշաճ իրականացնելու նպատակով:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի 24.03.2025
Այսօր՝ մարտի 24-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում ներկա է եղել Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ նրա շիրիմի մոտ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և հոգևոր դասի կողմից մատուցված հոգեհանգստյան կարգին:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մարտի 19-ին նախաձեռնել էին մարզային հանդիպում՝ կոմիտեի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու քաղաքաշինական ընթացակարգերի բարեփոխումներին և քաղաքաշինական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հրավերն ընդունելու և պատրաստակամության համար, ընդգծել նմանատիպ հանդիպումների կարևորությունը, նշել, որ օգտակար համագործակցության շնորհիվ աշխատանքում հանդիպող որոշակի խնդիրներ լուծումներ կգտնեն՝ նպաստելով մարզի քաղաքաշինական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացմանը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղեկցությամբ մարտի 19-ին շրջայց են կատարել Սպիտակ համայնքի մոդուլային մանկապարտեզի շինարարական հրապարակում։ Կոմիտեի համակարգմամբ կառուցվող 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Պաշտոնյաները կապալառու կազմակերպության պատասխանատուներին հորդորել են կրկնապատկել ջանքերը, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։