Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստ է խորհրդատվությամբ աջակցել Լոռու մարզի ոլորտի զարգացմանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստ է խորհրդատվությամբ աջակցել Լոռու մարզի ոլորտի զարգացմանը 19.12.2019

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանձնարարությամբ բուհի 4 ֆակուլտետների դեկաներ հանդիպումներ են իրականացնում հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը:

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ «ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ «ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ 19.12.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին: Հանդպմանը ներկա էին նաև Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարի առաջարկությամբ ընկերության գլխավոր տնօրենը համառոտ ներկայացրեց ընկերության գործունեությունը, արտադրական գործընթացները՝ նշելով, որ աշխատակիցների մեծ մասը ազդակիր համայնքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ են:

Ամանորյա տոներին ընդառաջ. հանդիպում՝ մարզպետարան-ոստիկանություն-համայնք

Ամանորյա տոներին ընդառաջ. հանդիպում՝ մարզպետարան-ոստիկանություն-համայնք 18.12.2019

Դեկտեմբերի 18-ին անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Ներկա էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, մարզպետարանի և ոստիկանության պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ներկայացվեցին Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի բոլոր միջոցառումները

Ներկայացվեցին Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի բոլոր միջոցառումները 18.12.2019

Արդեն հաջորդ գյուղատնտեսական տարվա համար Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումներ Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի գյուղատնտեսները պետք է իրականացնեն նախապես՝ այս տարվա պատկերը չկրկնելու համար:

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ 17.12.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգից ժամանած իրանցի մի խումբ գործարարների, ովքեր մարզ էին ժամանել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ նահանգ կատարած այցի ժամանակ նրանց ուղղված ուղերձի հետքերով:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 17.12.2019

Անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29