Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ քաջերի  հիշատակին

Հարգանքի տուրք՝ քաջերի հիշատակին 09.11.2021

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը վերջ դրվեց չարաբաստիկ պատերազմին: Հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջարի զավակները: Ձեր սխրանքն անգնահատելի է, հա՛յ զինվորներ: Ձեր հերոսությունների մասին պատմությունները, որոնք լեգենդների են նմանվում, առաջնորդելու են սերունդներին՝ նրանց մեջ վառ պահելով հայրենասիրության ոգին: Մեր քա՛ջ զինվորներ, մենք ձեզ պաշտպանվա՛ծ, ծաղկու՛ն ու զարգացո՛ղ հայրենիք ենք պարտք: Հավերժ փա՛ռք ձեզ:

Սպիտակի համայնքապետարանում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Սպիտակի համայնքապետարանում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 08.11.2021

«Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Սպիտակ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանտիագո Ալոնսո-Ռոդրիգեզը, ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խորհրդատու Գայանե Նալբանդյանը,Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, հյուրեր:

Արամ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

Արամ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 08.11.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ոլորտի մասնագետներ և փորձագետներ:

«Պատվաստումների օրը Վանաձորում»

«Պատվաստումների օրը Վանաձորում» 08.11.2021

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 6-ին անցկացվեց «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն էր խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հոբելյանական ցերեկույթ

Հոբելյանական ցերեկույթ 05.11.2021

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ և ՀԺՄ Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանի ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ:

Արամ Ռևազյանը Հ. Աբելյանի անվան թատրոնի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հոբելյանական կրծքանշանով

Արամ Ռևազյանը Հ. Աբելյանի անվան թատրոնի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հոբելյանական կրծքանշանով 03.11.2021

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի կայացման կապակցությամբ, թատրոնի բարեկամը լինելու և մշտապես արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է պատվոգրով և հոբելյանական կրծքանշանով: Շնորհավորում ենք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59