Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգ՝ նվիրված բաբաջանյական տարվան

Համերգ՝ նվիրված բաբաջանյական տարվան 04.10.2021

Վանաձորի կամերային նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգային միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը, ՎՊՀ «ԲԻԱՅՆԱ» երգչախումբը, Երիտասարդական փողային նվագախումբը: Երգերի կատարումներով հանդես եկան մենակտարներ Սերոբ Անտինյանը, Արմեն Ներսիսյանը, Արմինե Վիրաբյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արման Ավետիսյանը, Արգիշտի Վարդանյանը, Դավիթ Բեջանյանը, Նոնա Սարգսյանը, Տիգրան Երանոսյանը:

Խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված զինվորների

Խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված զինվորների 04.10.2021

Վանաձոր համայնքի Նարեկացի թաղամասում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեց խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված զինվորների՝ Արման Խաչատրյանի, Վահե Հովակիմյանի, Արեն Առաքելյանի, Արթուր Շեկոյանի։ Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ վանաձորցիներ։ Խաչքարի և կից պուրակի կառուցման բարերարներն են թաղամասի բնակիչներ Արեն Անանյանը և Կարեն Մաճկալյանը։ Հավերժ փա՛ռք ձեզ, քաջարի՛ զինվորներ։

Անցկացվեցին «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության համայնքային և մարզային փուլերը

Անցկացվեցին «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության համայնքային և մարզային փուլերը 04.10.2021

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեցին «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության համայնքային և մարզային փուլերը: Մասնակից թիմերին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իրենց անունից ողջունեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը: Մրցումների գլխավոր մրցավարն էր աթլետիկայի մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Վեքիլյանը:

Շնորհակալագրերի արժանացան պատանի ասմունքողները

Շնորհակալագրերի արժանացան պատանի ասմունքողները 01.10.2021

Լոռու մարզպես Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «ԼԻՐԻԿԱ» ասմունքի և թատերական արվեստի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի լոռեցի մրցանակիրներին և նրանց ծնողներին: Լոռու մարզից փառատոնին մասնակցել են Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները և 10 պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել: Ա.Խաչատրյանը նորանոր հաջողություններ մաղթեց, շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին լավ սերունդ դաստիարակելու համար և հավաստեց, որ մարզպետարանը իր հնարավորությունների շրջանակներում մարզի մշակութային ոլորտի աջակիցն է:

Պետության աջակցությամբ Լոռու մարզի Վահագնաձոր և Ձորագյուղ բնակավայրերում կրկին նախակրթարաններ կգործեն

Պետության աջակցությամբ Լոռու մարզի Վահագնաձոր և Ձորագյուղ բնակավայրերում կրկին նախակրթարաններ կգործեն 01.10.2021

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Լոռու մարզի Վահագնաձոր և Ձորագյուղ համայնքներում վերաբացվել են նախակրթարանները, որոնք տարիներ շարունակ միջոցների բացակայության պատճառով չէին գործում: Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա գտնվեց նախակրթարանների բացման հանդիսավոր արարողությանը: Վահագնաձորի նախակրթարանի համար ներդրվել է 13 մլն դրամ, որից 910 հազար դրամը՝ պետբյուջեի, 390 հազար դրամը՝ համայնքային ներդրումն է: Նախակրթարան այս պահին կհաճախի 15 երեխա, մինչդեռ այն հնարավորություն ունի ընդունելու մինչև 20 փոքրիկի:

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին 01.10.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտնյաներ: Ողջունելով դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար: -Վստահ եմ առաջիկայում ևս այս ծրագրերը շարունակական կլինեն: Ուզում եմ վստահ լինեք, որ մարզպետարանը իր ուժերի և հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու այդ ծրագրերի լիարժեք իրականացմանը,-ասաց Ա. Խաչատրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:21:52