Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ

24.01.2022

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ: Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ: Վերջին 5 տարիներին, սակայն, բնակվում է Վանաձորում. դստեր խնամքին է: Ա. Խաչատրյանը ջերմորեն շնորհավորեց Եվգին տատիկին՝ մաղթելով քաջառողջություն և սիրով լեցուն երջանիկ ծերություն:
- Հայ կնոջ համբերատար տեսակով և օրինակով Դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները,- ասաց նա: Մարզի ղեկավարը շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց տատիկի դստերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00