Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցական գույքը կնվիրաբերվի Լոռու մարզի գյուղական համայնքների դպրոցներին

Դպրոցական գույքը կնվիրաբերվի Լոռու մարզի գյուղական համայնքների դպրոցներին 19.03.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց սփյուռքահայ բարերար Տավրոս Ասլանյանին՝ իր երախտագիտությունը հայտնելու նրան Լոռու մարզում իրականացված բարեգործական ծրագրերի համար: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Արմատներով վանաձորցի, Գերմանիայում ծնված Տավրոս Ասլանյանն, ով բնակվում է Հոլանդիայի Ամստելվին քաղաքում, իր և ընկերների՝ Հոլանդիայում բնակվող գյումրեցի Սամվել Սուքիասյանի, թուրքահայ Վիգեն Տոքերի նախաձեռնությամբ բարեգործական առաքելությամբ է ժամանել հայրենիք:

Աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ամենօրյա վերահսկողության ներքո

Աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ամենօրյա վերահսկողության ներքո 19.03.2021

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանը շարունակում է համագործակցել «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Լոռու մարզպետարանի և կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի կնքված համաձայնագրի շրջանակներում տների կառուցումը վստահվել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Շինարարական աշխատանքները մարզի գյուղական համայնքներում ընթանում են մեծ թափով: Շինաշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետի ամենօրյա վերահսկողության ներքո

Կարևորվեց դպրոց-ոստիկանություն-մարզպետարան-համայնք սերտ համագործակցության անհրաժեշտությունը

Կարևորվեց դպրոց-ոստիկանություն-մարզպետարան-համայնք սերտ համագործակցության անհրաժեշտությունը 18.03.2021

Մարզպետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների, ուժային կառույցների ներկայացուցիչների, շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ այսօր կազմակերպված քննարկման նպատակը անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացումն էր՝ արձանագրվող դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Երախտիքի խոսքեր և շնորհակալագրեր՝ վաստակած հանգստի անցնող տնօրեններին

Երախտիքի խոսքեր և շնորհակալագրեր՝ վաստակած հանգստի անցնող տնօրեններին 16.03.2021

Մանկավարժության ոլորտում երկարամյա գործունեության, սերունդների կրթության, դաստիարակության գործում գնհատելի ավանդի համար մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով պարգևատրեց Արևաշողի միջնակարգ դպրոցի տնօրեն Թերեզա Գրիգորյանին, Եղեգնուտի միջնակարագ դպրոցի տնօրեն Հովիկ Համբարձումյանին,Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սուլյանին և Արծնի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարետա Ռոստոմյանին: Հարգարժան տնօրեններն անցնում են վաստակած հանգստի:

Մեկնարկել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը

Մեկնարկել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը 15.03.2021

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Շնորհանդեսին մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։

Հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները:

Հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները: 15.03.2021

15.03.2021 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերը 9236 են: Առողջացել է 8651 քաղաքացի, բուժվում են 423-ը: Արձանագրվել է մահվան 162 դեպք: Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով բուժում է ստանում 100 հիվանդ, որոնցից ծանր՝ 85, ծայրահեղ ծանր՝ 15, թոքային օդափոխության սարքին միացված է 7 հիվանդ: Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին խնդրում և հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:39:40