Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք ընկանք, որ դուք հաղթեք․ հուշ-ցերեկույթ Վանաձորի թիվ 5 դպրոցում

09.02.2022

Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի Փառքի սրահում բացված նոր անկյունը գալիք սերունդներին կպատմի արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած դպրոցի տասը սաների մասին:
Անկյունի բացման հուշ-ցերեկույթին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտնեը, զոհված հերոսների հարազատներն ու ընկերները։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից խոնարհում և երախտիքի խոսք հայտնեց հերոսների հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ նրանց հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։
- Այս Փառքի սրահը հայրենասիրության դասեր տալու և ստանալու լավագույն միջավայրն է։ Նման միջոցառումներով պետք է հիշենք ու հավերժացնենք իրենց կյանքը հանուն հայրենիքի տված քաջորդիներին և նոր սերունդներին կրթենք ռազմահայրենասիրական ոգով,- ասաց նա։
Արամ Գրիգորյանը ուժ և տոկունություն մաղթեց ներկաներին, նշեց, որ հայ ազգը երբեք չի ընկրկել, և այժմ էլ, մի բռունցք դարձած, պետք է ուղղի մեջքն ու առաջ շարժվի։
Դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանը, մեկառմեկ հիշատակելով տղաների անունները, նշեց, որ հերոսներին ի վերուստ տրված է կարճատև, բայց բովանդակալից կյանք, ապրել ազգի ու հայրենիքի համար՝ օրինակ ծառայելով սերունդներին։
-Տիգրան Գոգինյան, Վարդան Ավետյան, Գոռ Բոյաջյան, Արեն Ղուկասյան, Արթուր Մանուկյան, Սևակ Զուրաբյան, Գոռ Բաբայան, Արթուր Շեկոյան, Աշոտ Միքայելյան․ մեր բոլոր հերոսների անունները մենք փառքով ենք հիշում ու կրկնում՝ «Ձեր լռությանը մենք վրեժխնդիր ու հզոր հայրենիք ենք պարտք»։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53