Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2021 թվականին Լոռու մարզում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր

16.02.2022

2021 թ․ Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 108 ծրագիր՝ ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ:
(2020 թվականին մարզի 40 համայնքներում իրականացվել էր 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.1 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 9-ը տեղափոխվել էր 2021 թվական):
2021 թվականի սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում.
Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 37 ծրագիր մարզի 26 համայնքներում՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 756 մլն դրամ արժեքով:
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 10 ծրագիր մարզի 9 համայնքներում՝ ընդհանուր մոտ 470 մլն դրամ արժեքով:
Ոռոգման համակարգերի կառուցման 9 ծրագիր մարզի 9 համայնքներում՝ ընդհանուր մոտ 370 մլն դրամ արժեքով:
Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 15 ծրագիր մարզի 14 համայնքներում՝ ընդհանուր մոտ 320 մլն դրամ արժեքով:
Գազաֆիկացման 2 ծրագիր մարզի 2 համայնքներում՝ ընդհանուր մոտ 75 մլն դրամ արժեքով:
Մանկապարտեզների հիմնանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման 4 ծրագիր մարզի 4 համայնքներում՝ ընդհանուր մոտ 170 մլն դրամ արժեքով:
Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի, կառուցման և հիմնանորոգման 11 ծրագիր մարզի 6 համայնքներում՝ ընդհանուր մոտ 400 մլն դրամ արժեքով:
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, 6 ծրագիր մարզի 5 համայնքներում՝ ընդհանուր մոտ 380 մլն դրամ արժեքով:
Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 4 ծրագիր մարզի 4 համայնքներում՝ ընդհանուր մոտ 370 մլն դրամ արժեքով:
Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 9 ծրագիր մարզի 8 համայնքներում՝ ընդհանուր մոտ 180 մլն դրամ արժեքով:
Աղբավայրերի բարեկարգման/փակման 1 ծրագիր մարզի 1 համայնքում՝ ընդհանուր մոտ 30 մլն դրամ արժեքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09