Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում

Լոռու մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում 31.08.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և ՀՀ մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը: Միջոցառման ընթացքում Հայաստանի բոլոր մարզերն իրենց տաղավարներում հերթական անգամ ներկայացրեցին քաղաքային և գյուղական բնակավայրերին բնորոշ արհեստների, արվեստների ցուցանմուշները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու տեղական բարիքները։

542 միլիոն 700 հազար դրամ՝  սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

542 միլիոն 700 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 29.08.2025

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով՝ Կառավարությունը 542 միլիոն 700 հազար դրամ գումար է տրամադրել Լոռու մարզպետի աշխատակազմին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ 5 ծրագրերի համար

Քննարկվել են համայնքների և ՀԷՑ-ի սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են համայնքների և ՀԷՑ-ի սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր 27.08.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը օգոստոսի 26-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու բնակավայրերում էլեկտրամատակարարման ծառայությունների որակի բարձրացմանը, համակարգի արդիականացմանը և ոլորտի զարգացման գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանը, ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ոլորտի պատասխանատուներ:

Քննարկվել է Լոռու մարզի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրի ընթացքը

Քննարկվել է Լոռու մարզի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրի ընթացքը 22.08.2025

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ այսօր՝ օգոստոսի 21-ին, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի այն հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրում: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները:

Անցկացվել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Անցկացվել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 21.08.2025

Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի հանձնարարությամբ մարզպետի օգնական, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը Լոռու մարզպետարանում անցկացրել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, անձնագրային ծառայության ներկայացուցիչներ:

Միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար

Միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար 21.08.2025

Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության նիստում կայացված որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար: Այդ ծրագրերն են՝ Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+000-կմ 13+900 հատվածի հիմնանորոգում՝ 165 մլն 310.5 հազար դրամ, Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում՝ 736մլն 625.8 հազար դրամ(ավարտը՝ 2025 թ.),

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-22 17:29:31