Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պուշկինոյի դպրոցը կառավարության կողմից 10 համակարգիչ նվեր ստացավ

Պուշկինոյի դպրոցը կառավարության կողմից 10 համակարգիչ նվեր ստացավ 02.12.2022

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում: Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնեցին դպրոցին:

«Անգլերեն լեզվի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար  Հայաստանի երեք հյուսիսային մարզերում» ծրագրի շահառուները  ստացան վկայականներ

«Անգլերեն լեզվի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար Հայաստանի երեք հյուսիսային մարզերում» ծրագրի շահառուները ստացան վկայականներ 02.12.2022

Լոռու մարզպետարանի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում (EU ITTD) այս տարի իրականացվել է «Անգլերեն լեզվի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար Հայաստանի երեք հյուսիսային մարզերում» ծրագիրը:

Անունդ անհայտ է, գործդ՝ անմահ...

Անունդ անհայտ է, գործդ՝ անմահ... 02.12.2022

Դեկտեմբերի 3-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է՝ որպես Անհայտ զինվորի օր։ Օրվա կապակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանի մոտ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների, ռազմական գործողություններին մասնակցած և սխրանքներ գործած անձանց, որոնց անուններն անհայտ են: Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պաշտոնյաներ և հյուրեր:

Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոն

Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոն 01.12.2022

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոն»-ում կազմակերպում է «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոն: Փառատոնին կարող են մասնակցել մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիները, պարային խմբերն ու անհատ կատարողները:

«Պատանի երաժիշտ կատարողների և ստեղծագործողների» Լոռու մարզային մրցույթ-փառատոնի հայտարարություն

«Պատանի երաժիշտ կատարողների և ստեղծագործողների» Լոռու մարզային մրցույթ-փառատոնի հայտարարություն 01.12.2022

2022թ.-ի դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը կազմակերպում է «Պատանի երաժիշտ կատարողների և ստեղծագործողների» Լոռու մարզային մրցույթ-փառատոն։ Փառատոնին կարող են մասնակցել մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողները:

Առողջապահության ոլորտը՝ թվայնացման ճանապարհին

Առողջապահության ոլորտը՝ թվայնացման ճանապարհին 30.11.2022

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Հայաստանի թվային առողջապահության կազմակերպության ներկայացուցիչների և Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումը, նշելով, որ թվային տեխնոլոգիաներն արագորեն փոխում են նաև առողջապահության ոլորտը, և ինֆորմացիայի փոխանակման այս հանդիպումը կօգնի առավել բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56