Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 23-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը

24.03.2023

Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը մասնակցել են Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Այն կազմակերպվել էր Դսեղի՝ բանաստեղծի անվան տուն-թանգարանի բակում, որտեղ և ամփոփված է Մեծն Լոռեցու սիրտը:
Հիշատակի և խոնարհման արարողությանը ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Ամենայն հայոց բանաստեղծի արձանին: Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ապա միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին Թումանյանի ստեղծագործությունները՝ դսեղցի դպրոցականների կատարմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24