Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում էր

29.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում էր:
Նրան ուղեկցում էին մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքները մեծամասամբ բնակեցված են մոլոկաններով: Շրջայցի ընթացքում Ա. Խաչատրյանը ծանոթացավ համայնքներում իրականացված ծրագրերին, նախատեսվող աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին:
Լերմոնտովո համայնքում նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով տուֆ քարով սալարկվել է 280 գծամետր գյուղամիջյան ճանապարհ: Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսում են սալարկել ևս 300 գծամետր(ծրագրի արժեքը՝ 23 մլն դրամ է՝ 40 տոկոս համայնքային և 60 տոկոս պետական ներդրմամբ), ինչի արդյունքում գյուղամիջյան ճանապարհահատվածը և դեպի դպրոց տանող ճանապարհն ամբողջությամբ բարեկարգված կլինեն:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ համայնքը բազմաֆունկցիոնալ տրակտոր և միկրոավտոբուս է ձեռքբերել, որոնք ծառայում են տեղի բնակչությանը, ինչպես նաև եկամուտ ապահովում համայնքի համար: Հիմնադրամի աջակցությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, որն ապահովում է Լերմոնտովո և վերջինիս կազմում գտնվող Անտառաշեն բնակավայրերի արտաքին լուսավորությունը: Անտառաշեն բակավայրի լուսավորության ցանցն, ի դեպ, անց է կացվել նախորդ տարի՝ համայնքի միջոցներով: Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյան նշեց, որ բնակիչների խնդրանքով ուզում են նախաձեռնություն ցուցաբերել և աշխատանքեր տանել բնակավայրը գազաֆիկացնելու ուղղությամբ, սակայն առկա միջոցներն առայժմ չեն բավականացնում: Մարզպետը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել խնդրի լուծմանը:
Ա. Խաչատրյանն այցելեց նաև տեղի մանկապարտեզ, ուր 20 երեխա է հաճախում, շրջայց կատարեց դպրոցում:
Ֆիոլետովո համայնքում այս տարի կիրականացվի առաջին սուբվենցիոն ծրագիրը. նախատեսում են կոյուղագիծ կառուցել: Ծրագրի արժեքը շուրջ 58 մլն դրամ է, որի 35 տոկոսը համայնքի ներդրումը կլինի, 65-ը՝ պետբյուջեի:
Համայնքն իր միջոցներով նաև բարեկարգում է համայնքային կենտրոնի տարածքը, տանիքը:
Համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ բնակիչները չափազանց աշխատասեր են, նախաձեռնող և համայնքում գրեթե սոցիալական խնդիրներ չկան:
Ա. Խաչատրյանը խոստացավ հաճախակի լինել համայնքում, ավելի մոտիկից հաղորդակից դառնալ տեղի կոլորիտին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24