Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի:
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի, դեսպանատան ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մի շարք հրավիրյալներ օգոստոսի 6-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացման արարողությանը: Վերջիններիս գործունեությանը հյուրերին ծանոթացրել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:

Պարգևատրվել են Երկաթուղայինների օրվա կապակցությամբ 04.08.2025
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, մարզպետի տեղակալի օգնական Ալբերտ Դանիելյանը, Վանաձորի համայնքապետի խորհրդական Էդիկ Հունանյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Սամվել Դանիելյանը, ընկերության փոխադրումների տնօրենության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր:

Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 01.08.2025
Օգոստոսի 1-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով՝ տարկետման (ուսման) իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը: Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:
Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը եղել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղում։ Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով: Տ․ Հովսեփյանին շնորհավորանքի խոսք է հղել նաև Հովհ․ Ավետիսյանը, մաղթել նրան արդյունավետ աշխատանք բարդ ու պատասխանատու ոլորտում, վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է մշտապես համագործակցել և ամենայն աջակցություն ցուցաբերել աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:

Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է նոր ծառայություններով 31.07.2025
Հուլիսի 30-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանի, նախարարության պաշտոնյաների, բժիշկների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Վանաձորի բժշկական կենտրոնում։ Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին` պաշտոնյաները եղել են նորաբաց «Պրոտոն» գիտակրթական-ախտորոշիչ կենտրոնում:



