Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 բնակավայրեր այսուհետ կսպասարկվեն նոր և ժամանակակից ավտոբուսով 30.08.2022
Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Վանաձոր բնակավայրերի բնակիչներն, ինչպես նաև Դսեղի առողջության և ՔՈԱՖ֊ ՍՄԱՐԹ կենտրոնների շահառուներն այսուհետ կտեղաշարժվեն նոր ու ժամանակակից ավտոբուսով: Ծրագրի շնորհիվ Դսեղ֊Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 բնակավայրերի համար ստեղծվել է միջհամայնքային տրանսպորտային կապ։ Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնվեց ՔՈԱՖ֊ՍՄԱՐԹ կենտրոնում։ Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ՀՀ֊ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ՔՈԱՖ֊ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատրյանը։

Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ 29.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող աջակցության ծրագրերի համար, բարձր գնահատելով իրականացվող ներդրումների արդյունավետությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:

Լոռու մարզում պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը հաջող ընթացք ունեն 26.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ շարունակվում են պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքները։ Հընթացս ամփոփվում են նաև արդյունքները։ Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն այս անգամ հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։ Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ:

Հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար 25.08.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Մարդահամարի կարևորությունը, նպատակը, անցկացման մեթոդը և այլ հարցեր» թեմայով Լոռու մարզային նիստ, որի նպատակն էր քննարկել 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման աշխատանքները և իրականացման ընթացքը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը։ Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ,Վիճակագրական կոմիտեի և շահագրգիռ այլ կառույցների մասնագետներ: Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երրորդ մարդահամարն է։ Նա տեղեկացրեց, որ այս կարևորագույն միջոցառման ընթացքում կհավաքագրվեն տվյալներ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների և այլնի վերաբերյալ: Վ. Գևորգյանի տեղեկացմամբ՝ հարցաթերթիկները լրացվելու են էլեկտրոնային տարբերակով:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով, շարունակվում են։ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ հերթական այցով Սարչապետ և Մեծավան համայնքներում էր։ Այցի շրջանակներում փոխմարզպետը հանդիպում է ունեցավ բնակիչների հետ, հետևեց Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե, Նորաշեն և Սարչապետ բնակավայրերում, Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին։

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել են շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ 24.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն աշխատանքային այցով այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում էր: Ռ. Պողոսյանը, տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ, շրջեց բուժկենտրոնի մանկական սոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում: Նրանք քննարկեցին մանկական և գինեկոլոգիական ծառայությունների բարելավման խնդիրները, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հիվանդասենյակներում ծանոթացան հիվանդների առողջական վիճակին:



