Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը

24.10.2022

 


2022թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Լոռու մարզպետարանից հանդիպմանը մասնակցել է ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը։
«Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան» եռաստիճան է և անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում: Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 17-ից 19-ը՝ Լոռու մարզում։ Այն հնարավորություն է տվել ակտիվացնել շփումները Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև, ապահովել է փորձի փոխանակում՝ փոխադարձ օգնության մեխանիզմների մշակման, համայնքներում առկա խնդիրների վեր հանման ուղղությամբ։ ՀՀ ՏԿԵ նախարարության և մարզպետարարնների ներկայացուցիչները, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Թումանյան, Շիրակի , Տավուշի մարզերի, Վրաստանի Դմանիսի, Ադիգենի, Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա համայնքների ղեկավարներն ու տեղակալները ինտերակտիվ քննարկումների միջոցով վեր են հանել համայնքներում առկա խնդիրները և որոշում է կայացվել շարունակել աշխատանքները ծրագրի շրջանակներում։
Հանդիպումների արդյունքում Եվրոպայի խորհրդի փորձագետների և վրաց գործընկերների հետ համատեղ պլանավորվել և ընդգծվել են սահմանամերձ համայնքներում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը և ձեռք են բերվել մի շարք հստակ պայմանավորվածություններ, ընդունվել են համատեղ հայտարարություններ ։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36