Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի միջոցով Լոռու մարզում բարելավվել է 20 հա արոտավայր և 10 հա վարելահող

24.10.2022

2021թ. ԳՄՀԸ (GIZ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում իրականացվել է «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագիրը, որի նպատակն է եղել առաջարկել արոտների և վարելահողերի բարելավման այնպիսի պիլոտային մոդել, որի ներդրումը հնարավորություն կտա վերականգնել նշված հողատեսքերի նպատակային նշանակությունը, բարձրացնել դրանց շահագործումից ստացվող եկամուտը, ապահովել լրացուցիչ կերարտադրություն: Լոռու մարզում՝ որպես ծրագրի իրականացման տարածք, ընտրվել է Գյուլագարակ խոշորացված համայնքը, որտեղ բարելավվել է 20 հա արոտավայր և 10 հա վարելահող:
Այսօր «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի արդյունքների ներկայացման նպատակով հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ֆերմերներ, կոոպերատիվների ղեկավարներ և անդամներ, կերարտադրության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԳՄՀԸ ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց և իր խոսքում ծրագրի կարևորությունն ընդգծեց Գոռ Ասրյանը: Նա արոտների բարելավման անհրաժեշտությունն ընդգծեց առավելապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ Լոռու մարզպետարանի համար ևս խնդիրը առաջնային կարևորություն ունի: Գ. Ասրյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի՝ ընդգրկելով նորանոր տարածքներ:
ԳՄՀԸ ԷԿՈ սերվ ծրագրի կողմից իրականցվող գործողություններն և հանդիպման նպատակները ներկայացրեց ծրագրի խորհրդատու Լևոն Մովսիսյանը, արդյունքները՝ «Շեն» ԲՀԿ գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը:
Իրակնացավեց նաև SWOT վերլուծություն, ծավալվեց քննարկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59