Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը

20.10.2022


2022թ. հոկտեմբերի 18-ին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում և թիվ 5 ավագ դպրոցում կայացավ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին տարածաշրջանային փուլում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: Պայքար ծավալվեց հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում, ձգումներ պտտաձողից, վազք 1000մ, նռնակի նետում մրցաձևերում: Առաջին տեղ զբաղեցրեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեց վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երրորդը՝ Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն էր: Թիմերը արժանացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36