Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իմունականխարգելման ցուցանիշների բարելավման և վիրուսային հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով մայիսի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի մասնագետների, մարզի առողջության պահպանման առաջնային օղակի ընկերությունների տնօրենների, համաճարակաբանների, վարակաբանների մասնակցությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 30.05.2025
Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը նոր մասնագիտական հնարավորություններ է ընձեռում Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների և պատերազմական գործողությունների ընթացքում տուժած անձանց համար: Դասընթացները հետևյալն են՝ Լուսանկարչական գործ Տուրիզմ և հյուրանոցային գործ SMM Գրաֆիկ դիզայն
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր այսօր՝ մայիսի 28-ին, Վանաձորի «Կոտրած եկեղեցու» մոտ՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող պատմական տարածքում, մասնակցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Ղարաքիլիսայի հերոսամարտում տարած հաղթանակի 107-ամյակին նվիրված միջոցառմանը:

Լոռու մարզպետը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել 27.05.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 26-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Ընդունելությանը մասնակցել է շուրջ 30 քաղաքացի մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Փամբակ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերից։

Աշխատանքային խորհրդակցություն 27.05.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Արամ Ղազարյանը աշխատակազմին է ներկայացրել է Լոռու մարզպետի օգնական Արմեն Շահբազյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Վերջինս նույնպես շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով պարտականությունները, տրված հանձնարարականները կատարել բարձր մակարդակով:

Լոռու անտառները հարստացան վերացման եզրին հայտնված 9 եղջերուներով 23.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի շրջակա անտառային տարածքում տեղի ունեցավ կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն արձակման արարողությունը: Այս խորհրդանշական գործողությունը բնապահպանական կարևոր ուղերձ էր՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանը և վայրի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Եղջերուների վերաբնակեցումը պատմական կարևորություն ունի․ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնաշխարհ, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։



