Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ 08.05.2013
Սիրելի հայրենակիցներ: Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր: Մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 68-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 21 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ 13.04.2013
Հարգելի ոստիկաններ: Ձեր դժվարին, բարդ, անչափ պատասխանատու աշխատանքը իրավամբ համարվում է ծառայություն, քանի որ դա բառիս լայն իմաստով ծառայություն է ժողովրդին, պետությանը, հանրության բոլոր շերտերին, շարքային քաղաքացուն և գիտնականին, փոքրին ու մեծին: Դա ծառայություն է քո ժամանակին ու ժամանակակցին՝ ապահովելու համար կարգն ու օրենքը, սահմանադրորեն յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքները, պարտավորությունների կատարումը:

Ձեզ անսահման երջանկություն և անափ սեր 05.04.2013
Թանկագին մայրեր: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր: Այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2013
Թատերարվեստի սիրելի գործիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Այս օրը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց տոնը...

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 05.03.2013
Թանկագին մայրեր,քույրեր Կրկին հաճելի առիթ ունեմ Ձեզ ջերմորեն շնորհավորելու ամենանվիրական տոնի՝ գարնանաբույր Մարտի 8-ի առթիվ: Տասնամյակներ շարունակ ձեր որդիները, եղբայրներն ու ամուսինները յուրահատուկ պատրաստակամությամբ են վերաբերվել այս օրվան և առանձնակի ջերմությամբ են շնորհավորել ձեզ՝ մաղթելով երջանիկ կյանք ու երկարակեցություն:

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը 23.01.2013
Շնորհավոր տոնդ, հաղթական բանակ: Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը: