Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում

24.05.2013

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:

Ուսումնական տարվա ավարտին «Վերջին զանգի» միջոցառումը ու դրա խորհուրդը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես հասունության ատեստատ ստացող, դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների օր, սակայն դա իր էությամբ, մեր ուսումնառող սերունդների համար մեկ տարով էլ հասունանալու, գիտելիքների համապատասխան պաշար ամբարելու խորհրդանշական հուզիչ միջոցառում է՝ սովորող և սովորեցնող սերնդի տոն:
Ուստի ես սրտանց շնորհավորում եմ սերունդների ժառանգորդությունը հաստատող իրադարձության բոլոր մասնակիցներին՝ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին և ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:
Այդ փաղանգում, իհարկե, գլխավոր հերոսները եղել և մնում են դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտներն ու նրանց բարի երթ մաղթող մեր բազմավաստակ ուսուցիչները:
Այս տարի Լոռու մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների շուրջ 3000 շրջանավարտ հրաժեշտ է տալիս աշակերտական նստարանին:
Դա այն սերունդն է, որ մի քանի տարուց փոխարինելու է ծնողներին, ժառանգելու է երկիրը՝ իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ:
Նրանք համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մնայուն ավանդն ունեցող ազգի, անկախ պետակա¬նություն ունեցող, բարեկեցության ու հզորացման ուղի ընտրած երկրի զավակներն են, վաղվա մեր ղեկավարը, գիտնականը, մշակույթի գործիչը, երկրագործն ու քարից պղինձ ու հաց քամող մասնագետը:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք, շնորհավորում նրանց՝ ուսումնա¬ռության առաջին լրջագույն փուլն ավարտելու առիթով:
Հայոց կրթությունն ու դաստիարակությունը հնագույն արմատներ ունենալով հանդերձ, մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօր էլ բազմաթիվ հրամայականներ կան մեր կրթության ոլորտում, որոնք հաջողությամբ հաղթահարվում են մեր մանկավարժների գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ: Նրանց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է:
Ուստի երախտագիտության խոսք ուղղելով մեր մանկավարժներին՝ շնորհավորում եմ նաև նրանց:
Շնորհավո՛ր տոն:

Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53