Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2013

Հարգելի՛ բարեկամներ:

Այս տարի, հունիսի 1-ին, Հայաստանում 63-րդ անգամ մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է, քանզի յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով:
Մեզանում, ազգային նկարագրով, հնուց ի վեր երեխաներին վերաբերվում են առանձնահատուկ՝ ընդգծված հոգատարությամբ ու ջերմությամբ: Երեխա ունեցող և հատկապես բազմազավակ ծնողները հանրության մեջ առավել հարգանքի են արժանանում:
Դա չէր կարող իր արտահայտությունը չունենալ մեր ազգային պետականության համապատասխան օրենքներում, և մենք, թե՛ պետական և թե՛ հասարակական ինստիտուտների մակարդակով, կարևորում ենք մեր երեխաներին հարուստ գիտելիքներով և դաստիարակությամբ օժտելու գործը, կարևորում ենք երիտասարդ ընտանիքներին օժանդակելը, իսկ մատաղ սերունդներին երջանիկ մանկություն պարգևելը դիտում ենք առաջնահերթ խնդիր:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր պայծառ մանուկներին նրանց Միջազգային օրվա առթիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23